Շիրակի մարզ, Գյումրի քաղաքի թիվ 6 հիմնական դպրոց

Հզորություն

25,83 կՎտ

Տեղակայման վայր
Շիրակի մարզ, Գյումրի քաղաքի թիվ 6 հիմնական դպրոց
Արևային վահանակներ

SOLET 410MH5-54 63 հատ

Կերպափոխիչ

Solax X3-PRO-25K-G2 1 հատ 25 կՎտ

Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրություն

38745 կՎտժ

Բարեգործական ծրագրի շրջանակում ամեն տարի մի քանի տասնյակ կրթական հաստատություններ անցում են կատարում արևային էներգիային։

Արդեն ՀՀ 19 կրթական հաստատությունում տեղադրվել է արևային կայան՝ 90% լիտվական ֆինանսավորմամբ, որոնց շարքում է Գյումրի քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցը։ 

Այս շենքում դպրոցը գործում է 1912 թվականից։ 1920 թվականին գիմնազիան դարձել է երկրորդ աստիճանի երկսեռ ուսուցմամբ միջնակարգ դպրոց։ 1930 թվականին դպրոցը համարվել է «օրինակելի դպրոց», որտեղ մանկավարժները վարձատրվում էին 25-% ավելի, քան տեղական մյուս դպրոցները։

1937 թվականին Ալեքսանդր Պուշկինի մահվան 100-ամյա տարելիցին դպրոցն անվանակոչվել է բանաստեղծի անունով։

1988 թվականի երկրաշարժից հետո դպրոցը հայտնվել է վրանում, տնակներում։ 1989 թվականից դպրոցում սկսվել է ռուսերենի խորացված ուսուցում։ 2001 թվականին դպրոցը վերականգնվել է։ ՀՀ և ՌԴ ֆինանսական աջակցությամբ դպրոցն ունի երկու մասնաշենք։ 2001 թվականին դպրոցում ստեղծվել է համակարգչային սենյակ, դպրոցի 2-9-րդ դասարաններում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում։

Սյունիքի մարզ, ք. Ագարակ 10.2 կՎտ
Սյունիքի մարզ, ք. Ագարակ
05 Նոյեմբեր 2019
10.2 կՎտ
Դիլիջանի կենտրոնական դպրոց 182,6 կՎտ
Դիլիջանի կենտրոնական դպրոց
🏦 𝟐𝟎𝟐𝟑 թվականին Կենտրոնական բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Օհմ Էներջի» ընկերությունը։
182,6 կՎտ
Կոտայքի մարզ, գ. Քասախ 5.32 կՎտ
Կոտայքի մարզ, գ. Քասախ
5.32 կՎտ
«Գ․Սոլար» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, գյուղ Կարմրաշեն 800 կՎտ
«Գ․Սոլար» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, գյուղ Կարմրաշեն
800 կՎտ հզորությամբ արևային կայանի տեղակայումն իրականացնել 14 բլոկներով (ինվերտորներ)։ Նախատեսվել են պաշտպանական և հակավթարային սարքավորումներ՝ կարճ միացման և ոչ սինուսոիդալ հոսանքերից, գերլարումներից, լարման կտրուկ փոփոխություններից, զրոյական հաղորդալարի խզման հետևանքով առաջացած խնդիրներից և այլ բնույթի խափանումներից խուսափելու համար: Հարակից տարածքում հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաների համար տեղակայվել է 4 Օհմ - ից փոքր օջախի դիմադրությամբ հողանցման կոնտուր։
01 Հունիս 2020
800 կՎտ